Քաղաքականություն

«Հրապարակ»․ Ի՞նչ երեսով է խոստումներ տալիս ու ընտրությունների գնում

«Հրապարակ»․ Ի՞նչ երեսով է խոստումներ տալիս ու ընտրությունների գնում

2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը` «Քաղպայմանագիրը», նախընտրական ծրագիր էր ներկայացրել, որտեղ խոստանում էր արցախցիների՝ Արցախ վերադարձ, հայկական բանակի արդիականացում, դաշնակիցների` հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում, ՀԱՊԿ-ին ակտիվ անդամակցություն, Արցախի հանդեպ հոգածություն եւ անգամ ցեղասպանության ճանաչման քաղաքականության շարունակում: Այս հինգ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր խոստումներից ոչ մեկը ոչ միայն չի կատարել, այլեւ արել է դրա ճիշտ հակառակը` հրաժարվել է Արցախի հարցից եւ արցախցիների իրավունքների պաշտպանությունից, հայտարարել է, որ սառեցնում է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, եւ որ բանակը մեր անվտանգության երաշխավորը չէ, հրաժարվել է ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից եւ լուծարել է Մինսկի խումբը, նաեւ Հայաստանից տարածքներ է հանձնել Ադրբեջանին, արտաքին պարտքն է կրկնապատկել եւ այլն: Զավեշտալին այն է, որ իրենց նախընտրական ծրագրի ամբողջ ծավալով ձախողումը այս իշխանությունը բացատրում է աշխարհաքաղաքական փոփոխություններով եւ հայտարարում, որ իրենք ամենակարեւորն են արել` խաղաղություն են բերել հայ ժողովրդին:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը «Հրապարակի» հետ զրույցում տարակուսում է. «Բայց, ներողություն, այդ մարդը 2018 թվականին էլ է մեզ խոստումներ տվել, կատարվե՞լ է որեւէ մեկը: Օրինակ` կարմիր գծերը վերացրե՞ց Երեւանի փողոցներից` ոչ, արագաչափերի քանակը պակասե՞լ է, թե՞ շատացել, իհարկե` շատացել: Կամ, ասենք` սոցիալական արդարությունը վերականգնվե՞լ է` ոչ: Որեւէ քրեական գործ՝ մարտի 1-ի դեպքերով, բացահայտվե՞լ է, իհարկե՝ ոչ: 2016 թվականի քառօրյա պատերազմի հետ կապված բացահայտումներ եղե՞լ են` ոչ, 1999-ի ահաբեկչական ակտի հետ կապված տեղեկություններ ավելացե՞լ են` ոչ»: 

Բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ թալանը վերադարձրել է ժողովրդին` հատիկ առ հատիկ, մարտի 1-ն էլ թեպետ դատարանը չի կարողանում ապացուցել, ու դատարանն էլ արդարացրեց, սակայն ՔՊ-ականները վստահ են` Ռոբերտ Քոչարյանն է ամեն ինչի ետեւում կանգնած։ «Բայց ակնհայտ է, որ ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ Խաչատուրովը այդ ամենի հետ ոչ մի կապ չունեն: Իսկ ո՞վ է սպանել ոստիկաններին, ամբոխի վրա, ասում են՝ դիպուկահար է կրակել, իսկ ոստիկանների վրա ո՞վ կրակեց: Մոռացե՞լ են, որ մեկին բռնեցին, որը խոստովանել էր, որ այդ օրը իրեն բերել են փողով ու փողը չեն տվել: Ինչո՞ւ չեն ուզում քրքրել այդ գործը, ման գալ, նոր ինֆորմացիաներ գտնել, որովհետեւ գիտեն, թե ինչ է եղել իրականում: Կա՞ մեկը, որ ուզում է բացահայտել, թե ահաբեկչական ակտի գիշերը պետության հետ կապ չունեցող մի խումբ անձինք ինչպես են հայտնվել պաշտպանության նախարարի աշխատասենյակում եւ նոր կառավարության կազմ հորինել: Ես զարմանում եմ մի բանի վրա` ի՞նչ երեսով է սա նոր խոստումներ տալիս ու նոր ընտրությունների գնում»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image