Գիտնականները պարզել են, որ շաքարի՝ սննդակարգից ամբողջովին բացառելը կարող է բացասաբար անդրադառնալ աղիների աշխատանքի եւ նյութափոխանակության վրա, ինչպես նաեւ՝ վատացնել արյան մեջ գլյուկոզայի վերահսկման պրոցեսը։ Այս մասին հայտնում է ScienceDaily պարբերականը։
Համաձայն հոդվածի, Քուվեյթում գործող Դասմանի Դիեբետի ուսումնասիրման ինստիտուտի մասնագետները պարզել են, որ շաքարի ամբողջական բացառումը սննդակարգից վատացնում է մարդու առողջական վիճակը, խաթարում աղիների միկրոբիոմը, թուլացնում է օրգանիզմի՝ ինսուլինի նկատմամբ ունեցած զգայունակությունը, բերում աղիների եւ լյարդի բորբոքումների։ Սրա փոխարեն՝ մասնագետները հորդորում են պահպանել շաքարի պարունակությունը սննդակարգում, սակայն խստորեն չափավոր քանակությամբ, որպեսզի օրգանիզմի ընդհանուր բալանսը չխախտվի։