Այլ

Հյուրանոց դարձած պատմական դղյակը հանվել է աճուրդի

Հյուրանոց դարձած պատմական դղյակը հանվել է աճուրդի

Գերմանիայի Հեսենի երկրամասի Մայնխարդի համայնքում գտնվող Վոլֆսբրունեն (Wolfsbrunnen) պատմական դղյակը, որը գործում է որպես հյուրանոց եւ ըստ տեղի մամուլի հրապարակումների, պատկանում է ռուս գործարարների, հանվել է աճուրդի՝ ավելի քան 11 միլիոն եվրո նախնական արժեքով։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Ներկայումս պատմական այս դղյակը համարվում է Գերմանիայի ամենից բացառիկ եւ ամենից թանկ անշարժ գույքի օբյեկտներից մեկը։ Դղյակի ընդհանուր մակերեսը 84 հազար քառակուսի մետր է։ Հյուրանոցն ունի 53 համար։ Աշխատակազմը՝ 35 անձ։

Տարածքում կա նաեւ ռեստորան, սիգարի սալոն, գինետուն, գինու մառան, գրադարան, սպա-սալոն, սաունա եւ ֆիթնես կենտրոն։ Նաեւ՝ առկա է ուղղաթիռների թռիչքների համար նախատեսված հարթակ։ Վոլֆսբրունենը կառուցվել է 1904-7 թթ Ալեքսանդր ֆոն Քոյդելի կողմից։ 2009 թվականից այն պատկանում է Անդրեյ Տրուբիցին եւ Իրինա Կլոչկովա ռուս ամուսնական զույգին։ Այն ժամանակ զույգը դղյակի համար վճարել էր երեք միլիոն եվրո։ Այժմ հյուրանոցն ունի չորս աստղ, լիովին վերակառուցված է եւ արված են անհրաժեշտ ներդրումները՝ բիզնեսի բնականոն գործունեության համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image