Հասարակություն

«Հրապարակ». 32 հազար ուսուցչից 13-ը ստանում է 700 հազար դրամ

«Հրապարակ». 32 հազար ուսուցչից 13-ը ստանում է 700 հազար դրամ

Հունիսի 15-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցում էի արել․ «2025-2026 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցչի միջին աշխատավարձն է եղել մինչեւ 300 հազար դրամ, քանի՞ ուսուցչի աշխատավարձն է գերազանցել 300 հազար դրամը»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պատասխանել է․ «Ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ խրախուսման ծրագրերի արդյունքում (կամավոր ատեստավորում, տարակարգ, ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող եւ գյուղական բնակավայրերում մինչեւ 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների լրավճարների ծրագրերը) ներկայում 300.000-400.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է 2 952 ուսուցիչ, 400.000-500.000 ՀՀ դրամ է ստանում 1362 ուսուցիչ, 500.000-600.000 ՀՀ դրամ է ստանում 220 ուսուցիչ, 600.000-700.000 ՀՀ դրամ է ստանում 70 ուսուցիչ, եւ 700.000 ՀՀ դրամ եւ ավելի աշխատավարձ է ստանում 13 ուսուցիչ»:

Նախարարի տեղակալը չի պատասխանել այն հարցին, թե քանի ուսուցիչ է ստանում մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ, իսկ այդ ուսուցիչները բացարձակ մեծամասնություն են։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչների մասին, հանրակրթական դպրոցներում, փաստորեն, ընդամենը 13 ուսուցիչ է այդքան գումար ստանում` հանրապետության շուրջ 32 հազար ուսուցիչներից, իսկ 300 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ ստանում է ընդամենը 4 հազար 247 ուսուցիչ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image