Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հաստատել է Ռուսաստանի դեմ 40-օրյա հատուկ գործողությունը։
Նա նշել է, որ որոշումը կայացվել է գեներալ-մայոր Եվգենի Խմարի՝ Ուկրաինայի ԱԾ-ի, մասնավորապես՝ «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնի աշխատանքի, ինչպես նաև երկարաժամկետ ու միջնաժամկետ պատժամիջոցների ծրագրերի իրականացման վերաբերյալ զեկույցից հետո։
Զելենսկին նշել է, որ գործողության նպատակն է Ռուսաստանին ստիպել դադարեցնել պատերազմը։
Նրա խոսքով, վերջին ամիսներին ԱԾ-ն բարձր արդյունավետություն է ցուցաբերել առաջնագծում՝ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի օգտագործման շնորհիվ, և որ «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանումը առաջատարն է հակառակորդի ոչնչացված անձնակազմի և տեխնիկայի թվով։