Քաղաքականություն

Ինչը ճիշտ կլիներ, որ աներ Կոնջորյան Հայկը

Ինչը ճիշտ կլիներ, որ աներ Կոնջորյան Հայկը

ՔՊ-ից երեսփոխան Կոնջորյան Հայկը Ֆեյսբուքում գրել է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Դա ճիշտ է, ճիշտ է նաև այն, որ ընտրական մեխանիզմի միջոցով ժողովուրդն այդ իշխանությունը հինգ տարով  անվճար վարձակալության է հանձնում ինչ-որ քաղաքական ուժի կամ ուժերի կոալիցիային: Ճիշտ է նաև, որ բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձն անթույլատրելի է: Բնական է, որ այդ արարքը պետք է պատժվի ամենախիստ օրենքով: Ինչևէ, Հայկի ասելով, ՔՊ-ն ներկայացնելու է ՀՀ-ի դեմ ծրագրված ահաբեկչության փորձի գնահատականը Ազգային ժողովի համապատասխան հայտարարությամբ: Այսքանով իմ ու երիտատասարդ Կոնջորյանի դիրքորոշումների համընկնումն ավարտվում է: Ու առաջ են գալիս խնդիրներ, որ չեն արծարծվել վերջինիս կողմից, սակայն արժե, որ դրանք ներկայացվեն ընթերցողների ուշադրությանը:

Իսկ հիմա փորձենք բացահայտել, թե երբ է տեղի ունեցել բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձը, և որոմը բաժանենք ցորենից: Գործող իշխանության ասելով, այն տեղի է ունեցել 2024-ին, սակայն բացահայտվել է 2025-ին: Դա, ինչպես հասկանում եք, անհեթեթություն է. եթե այն տեղի է ունեցել 2024-ին, սակայն չի բացահայտվել անմիջապես, ապա մեկ տարվա ընթացքում պետք է երևային դրա արդյունքները: Բայց ոչ մի արդյունք էլ ոչ մեկը չի տեսել: Ինչը նշանակում է, որ ահաբեկչության փաստ, որպես այդպիսին, գոյություն չունի: Իսկ եթե առկ չէ փաստը, ապա հնարավոր չէ խոսել ընդհանրապես ահաբեկչության մասին: Այսինքն, գործող իշխանությունն, ի դեմս ԱԺ-ում նրա ներկայացուցիչների ղեկավարի, ուղղակի ստում է: Ինչը պետք է իմանա ու գնահատի ժողովուրդը, որպեսզի ԱԺ հաջորդ տարվա ընտրություններին ՔՊ-ականներին ձայն չտա, իսկ հետո էլ չասի, որ «ձեռքս կոտրվեր, Նիկոլին չընտրեի»:

Անցնենք առաջ ու տանք տրամաբանական մի հարց՝ իսկ Հայաստանի Հանրապետությունում եղե՞լ են, արդյոք, բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձեր: Դրան կարող ենք տալ դրական (դժբախտաբար) պատասխան: Եղել են ու նույնիսկ մի քանի անգամ: Սկզբում դա ունեցել է ընտրական մեխանիզմը կոպտորեն «բռնաբարելու» տեսք: Այնուհետև ունեցել է ուղղակի ահաբեկչության տեսք, որի կատարողներից մի քանիսը (մյուսները մահացել են) շարունակում են կրել իրենց արժանի պատիժը: 2008-ն էլ տեղի է ունեցել բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալ անհաջող փորձ: Ինչպես գիտենք, դրա նախաձեռնողը հայտնվել է ճաղերի հետևում, սակայն համաներմամբ բաց է թողնվել: Խոսքը բնականաբար, ՀՀ քաղաքացի Փաշինյան Նիկոլի մասին է: Բայց քանի որ վերջինս արժանի դաս չի ստացել, նախաձեռնել է նաև երկրորդ փորձը, ինչը հաջողություն է ունեցել:

Դրա մասին խոսեմ մի փոքր ավելի մանրամասն: 2018-ի գարնանը փողոցի բռնի ուժով վերը նշված անձը ԱԺ պատգամավորներին ստիպեց իրեն կարգել վարչապետ: Դա, ի տարբերություն 2024-ին իբրև թե ծրագրված փորձի, բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու տիպիկ դրսևորում էր: Ինչը նշանակում է, որ այն իրականացնողը, նախ, պետք է դատապարտվի ԱԺ համապատասխան հայտարարությամբ: Նրա նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում, իսկ հայաստանյան անկախ դատարանն էլ քրեական պատժից բացի նրան զրկի բոլոր քաղաքացիական իրավունքներից: Դա պետք է կատարվի, որպեսզի, նախ, որևէ մեկի մտքով այլևս չանցնի պոպուլիստական կոչերով հիմարացնելով մարդկանց՝ բռնի ուժով զավթել իշխանությունը: Եվ երկրորդ, այն զավթելուց հետո ինքն իրեն նույնացնելով պետության հետ՝ պետության իրավապահ ողջ համակարգի ուժով չփորձի կրկին բռնի ուժով պահել զավթած իշխանությունը: Իսկ որպեսզի մինչ այդ ամենի տեղի ունենալը որևէ հանրօգուտ աշխատանքով զբաղվի Կոնջորյան Հայկը՝ նրան կառաջարկեի իր ղեկավարած խմբակցության միջոցով ԱԺ-ում ընդունել տալ հայտարարություն հայորդիների՝ թշնամի երկրի մայրաքաղաքի բանտում անօրինականորեն պահելու անթույլատրելիության մասին: Արևմուտքի ժողովրդավարական պետությունների իշխանություններին էլ առաջարկի, որպեսզի վերջիններս բանեցնեն իրենց ազդեցությունը հայորդիներին ազատելու ուղղությամբ: 

ՀԳ. Իսկապես, ինչպես Կոնջորյան Հայկն է գրում, Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, սակայն ոչ պարտված, թշնամու առջև ծնկած, իր ազգային արժանապատվությունը կորցրած, խեղճուկրակ այն հանրապետությունը, որ գոյություն ունի այսօր: Ու մենք պարտավոր ենք այն կրկին դարձնել մեծ՝ այնպիսին, ինչպիսին գոյություն ուներ նախքան 2018 թվականի գարնանը: Մինչև «դուխով» Նիկոլի կողմից բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image