Խմբագրի կողմից

Ղժժում են մեզ վրա

Ղժժում են մեզ վրա

Ես պատկերացնում եմ, թե ինչ հրճվանքով ու ազարտով են դիտում Սահմանադրական դատարանի քննությունը Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրաթիվ զինակիցները: Չէ՞ որ նրանք ամենալավը գիտեն, թե ինչ ֆանտաստիկ խախտումների, մանիպուլյացիաների, ընտրակաշառքի, ճնշումների գնով են հասել 49 տոկոսանոց արդյունքին, եւ հիմա` էկրանների առաջ նստած, ուղղակի «ղժժում» են մեզ բոլորիս վրա:

Ծիծաղում եւ ծաղրում են իրավաբանական նուրբ տերմիններ օգտագործող, մասնագիտական լուրջ վերլուծություններ անող փաստաբաններին, որոնք փորձում են իրենց առաջ գտնվող «պատը», որը կոչվում է Սահմանադրական դատարան, իրենց ազնիվ ճակատներով փլուզել: Թերեւս, հեգնանքով ու քամահրանքով կարդում են հանրային ու քաղաքական գործիչների վերլուծությունները` ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների, իրենց լեգիտիմության պակասի, դրսի աջակցությամբ հերթական իշխանազավթման մասին:

Հետեւում են իրենց հասցեին հնչող լուտանքներին ու անեծքներին, որ հասարակ մարդիկ բարձրաձայնում են` որպես սրտահովանք: Հետեւում են ու իրենց ֆեյքերին, իրենցից կախում ունեցող մարդկանց հրահանգում՝ «հուժկու հակահարված» տալ: Վստահ եմ, որ այս ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ նրա որոշ ենթականեր իրենց կազմած «սեւ ցուցակներն» են լրացնում, թե հաջորդն ում են բռնելու, «կզըցնելու», հոշոտելու: Եվ այդ ցանկում միայն քաղաքական մրցակիցները չեն, շուտով երկրի բնակիչների 80 տոկոսը կլինի, որովհետեւ իրենք ամենալավը գիտեն, թե ինչքան շատ մարդ է իրենց մերժել: Եվ այդ սուտ խոսքերին մի հավատացեք. «Ժողովուրդը լավ գիտի` ով է ընտրվել, եթե այս շենքում չընտրված մարդ լիներ, իրենց վերաբերմունքը ցույց կտային»,- ասում է այդ շենքում զմռսվածը, բայց դա ընդամենն իրենց մերժողների նկատմամբ հոգեբանական ճնշման պրիյոմ է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image