Միջազգային

Կիևում զոհերի թիվն աճում է

Կիևում զոհերի թիվն աճում է

Կիևում ռուսական հարվածի հետևանքով ավերված բնակելի շենքի փլատակների տակից դուրս է բերվել ևս երեք զոհերի դի։

Այսպիսով, մահերի թիվը հասել է 30-ի։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Ռուսաստանը հրթիռներով եւ անօդաչու սարքերով լայնածավալ հարձակում է իրականացրել Կիեւի վրա։ Վնասներ են գրանցվել Ուկրաինայի մայրաքաղաքի բոլոր շրջաններում։ Մասնավորապես, Դեսնյանսկի թաղամասում ավերվել է ինը հարկանի բնակելի շենք, իսկ Դառնիցկի թաղամասում՝ մասամբ ավերվել է հինգ և ինը հարկանի բնակելի շենքը։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ ռուսական հարձակման հետեւանքով ավելի քան 20 բնակելի շենք է վնասվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image