Ժամանց

Ռուս հաղորդավարին կալանք է սպառնում

Ռուս հաղորդավարին կալանք է սպառնում

Ռուս հաղորդավար եւ դերասան Նիկոլայ Ֆոմենկոն հնարավոր է ձերբակալվի եւ ենթարկվի վարչական տուգանքի՝ վարչական պատիժը կատարելուց խուսափելու համար։ Համաձայն ռուսական մամուլում տարածված հրապարակումների, Մոսկվայի թիվ 183 շրջանի հաշտարար դատարանը քննում է Ֆոմենկոյի հետ կապված վարչական վարույթը։ Նրան մեղսագրվում է վարչական պատիժը կատարելուց խուսափում։ Դատական առաջին նիստը այս գործով տեղի է ունենալու հուլիսի 30-ին։ Համաձայն ռուսական օրենսդրության, այդ արարքի համար Ֆոմենկոն կարող է կամ ենթարկվել վարչական տուգանքի, կամ 15 օրյա կալանքի։ Սա առաջին դեպքը չէ եւ նախկինում էլ Ֆոմենկոն արդեն պատասխանատվության ենթարկվել է վարչական տուգանքները վճարելուց խուսափելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդ...

×
Gallery Image