Միլանում՝ «Սանտա Ջուլիա» մարզադաշտում տեղի է ունեցել հոքեյի Օլիմպիական եզրափակիչ հանդիպումը Միացյալ Նահանգների եւ Կանադայի թիմերի միջեւ։ Հաղթել է ամերիկյան հավաքականը՝ 2:1 հաշվով՝ օվերթայմում։ Սա առաջին օլիմպիական ոսկին էր, որը ամերիկյան հավաքականը կարողացել է նվաճել հոքեյում՝ վերջին 46 տարվա ընթացքում։ Վերջին անգամ ամերիկյան հավաքականը «ոսկի» նվաճել էր 1980 թվականի Խաղերի ժամանակ։ Օվերթայմն ընթացել է «երեքը երեքի դիմաց» ֆորմատով։ «Ոսկե» տափօղակը օվերթայմի առաջին րոպեներին հարվածել է ամերիկյան թիմի հարձակվող Ջեք Հյուզը՝ դարձնելով ամերիկացի հոքեյիստներին Օլիմպիական ոսկե մեդալակիրներ։ Կանադայի թիմը արժանացել է արծաթե մեդալի։ Բրոնզե մեդալը բաժին է հասել Ֆինլանդիային։
Սպորտ
Ամենաընթերցված
Մունդիալի եզրափակիչը դիտելու է մեկնել ռազմական օդա...
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը Միացյալ Նահանգներ՝ Նյու-Յորք, ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզր...
Գագիկ Ծառուկյանն ինչ լավություն է արել Փաշինյանին,...
«Հրապարակի» զրուցակիցն է Վրաստանի հայազգի հասարակական գործիչ Գուրգեն Մխիթարյանը: -Հեռվից ի՞նչ տպավոր...
Սոֆյա Հովսեփյանն ահազանգում է․ գումարը սառեցրել են
Երեկ ID բանկի քարտիս գումարը սառեցրել են և զանգահրեցի բանկ, բանկից տեղեկացրեցին, որ ունեմ 6մլ պարտավ...
Դատախազնն ընդդեմ Առուշանյանի
Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 24-ին մերժեց Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գոր...
×
❮
❯