Միլանում՝ «Սանտա Ջուլիա» մարզադաշտում տեղի է ունեցել հոքեյի Օլիմպիական եզրափակիչ հանդիպումը Միացյալ Նահանգների եւ Կանադայի թիմերի միջեւ։ Հաղթել է ամերիկյան հավաքականը՝ 2:1 հաշվով՝ օվերթայմում։ Սա առաջին օլիմպիական ոսկին էր, որը ամերիկյան հավաքականը կարողացել է նվաճել հոքեյում՝ վերջին 46 տարվա ընթացքում։ Վերջին անգամ ամերիկյան հավաքականը «ոսկի» նվաճել էր 1980 թվականի Խաղերի ժամանակ։ Օվերթայմն ընթացել է «երեքը երեքի դիմաց» ֆորմատով։ «Ոսկե» տափօղակը օվերթայմի առաջին րոպեներին հարվածել է ամերիկյան թիմի հարձակվող Ջեք Հյուզը՝ դարձնելով ամերիկացի հոքեյիստներին Օլիմպիական ոսկե մեդալակիրներ։ Կանադայի թիմը արժանացել է արծաթե մեդալի։ Բրոնզե մեդալը բաժին է հասել Ֆինլանդիային։
Սպորտ
Ամենաընթերցված
Լֆիկը խիստ պայմաններ է դրել
Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...
Դատախազն ընդդեմ Առուշանյանի
Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 24-ին մերժեց Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գոր...
Այսօր իմ համար երջանիկ օր է. Տիգրան Արզաքանցյան
Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որի անձնական կյանքը վերջին շրջանում մամուլի ուշադրո...
×
❮
❯