Հասարակություն

Ադրբեջանի առաջ ծնկածը ոնց պիտի հարգի մեր զոհերին

Ադրբեջանի առաջ ծնկածը ոնց պիտի հարգի մեր զոհերին

Այսօր` հունվարի 27–ը սահմանվեց որպես Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր, այն կլինի ոչ աշխատանքային։ ՀՀ Ազգային ժողովը 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության առաջարկած նախագիծը, որի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Օրինագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել է, որ չկա հատուկ օր` նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն և մեծարելուն։ Հետևաբար, մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման կամ հունվարի 28–ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի: Բայց շատերը մտածում են, որ այս իշխանությունները չարամտորեն, թե անգիտակցաբար փորձում են մեր հաղթանակի և տոնական օրերը դարձնել սգո օրեր: Զոհվածի քույր, արցախցի ակտիվիստ Տաթևիկ Վիրաբյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հիշատակի օրվան ասաց.

«Հատուկ օր պետք չէ զոհվածների հիշատակը հարգելու համար, այս տխրահռչակ իշխանությունը, իր տխրահռչակ ներկայացուցիչների գլխավորությամբ ամեն օր անարգում է մեր զոհերի հիշատակը: 90-ականներից, սկսած, անգամ Հայրենական պատերազմի զոհերին են անարգում, վերջացրած Քառօրյա և 44-օրյա պատերազմներով: 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն այսօր թիրախավորված են, նրանցից մի քանիսը դատարանների առաջ են կանգնած, բանտարկված: Ֆեյսբուքում ամենաայլանդակ բառերով են արտահայտվում նրանց մասին: Ինչպես գիտենք` առաջին տիկինն ամիսներ առաջ ինձ էր անդրադարձել, անվանելով ինձ` «ոջիլ»: Ադրբեջանի առաջ գլխիկոր ծնկածը ո՞նց պետք է հարգի զոհերին: Նա մեր տղաների արյունը փոխել է ադրբեջանական բենզինի հետ: Երկիրն այն աստիճան վատ վիճակի են հասցրել, որ անգամ զոհվածի ծնողը ելք չունի, մնացել է ադրբեջանական բենզինի ու գրոշների հույսին: Ի՞նչ հարգանքի մասին են խոսում հիմա: Այս իշխանությունն իր գործողություններով ամեն օր անարգում է բոլոր ժամանակների հերոսների հիշատակը: Նույնիսկ ես, որ եղբայրներ ունեմ զոհված, Եռաբլուր չեմ գնում, որովհետև ես տղաներին ասելու ոչինչ չունեմ, չունեմ պատասխան, թե ինչո՞ւ է այսօր Հայաստանը զարգացնում ադրբեջանական տնտեսությունը, ինչո՞ւ են Եռաբլուրի համար նոր «բնակիչներ» նախապատրաստում…..»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image