Միջազգային

Նախկին ամուսինը սուրճի պատրաստման ավտոմատ սարքի մեջ գաղտնալսող սարք է դրել

Նախկին ամուսինը սուրճի պատրաստման ավտոմատ սարքի մեջ գաղտնալսող սարք է դրել

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 43-ամյա կինը անակնկալ նվեր է ստացել նախկին ամուսնուց՝ սուրճի ավտոմատ պատրաստման սարք։ Ինչպես հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը, կինը կասկածել է նախկին ամուսնու առատաձեռնությանը եւ որոշել ստուգել նվերը։ Արդյունքում՝ սարքի մեջ հայտնաբերվել է գաղտնալսող սարք։ Արդյոք կինն իրեն անօրինական կերպով գաղտնալսելու փորձի համար դիմել է ոստիկանություն՝ հայտնի չէ։ Սոցկայքերում օգտատերերը աջակցել են կնոջը, իսկ շատերն էլ հայտնել, որ իրենք էլ նմանատիպ «անակնկալներ» գտել են իրենց «նախկիններից»՝ օդորակիչների, ավտոմեքենաների եւ այլ իրերի մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image