Միջազգային

Պառակտում թուրքական ընդդիմադիր կուսակցությունում

Պառակտում թուրքական ընդդիմադիր կուսակցությունում

Թուրքիայում պառակտում է սկսվել ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունում։ Կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելն ու իննսուն պատգամավորներ դուրս են եկել կուսակցությունից։ Այս մասին հայտարարում է Haber Global-ը։ Օզելը Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նա իր կողմնակիցների հետ նոր կուսակցություն է ստեղծում։ Հայտարարության համաձայն, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արդեն նոր կուսակցությունը կսկսի իր գործունեությունը։ Նշենք, որ այն բանից հետո, երբ Օզելը հայտարարել է, որ ստեղծում է նոր կուսակցություն, ԺՀԿ-ից սկսվել է զգալի «արտահոսք»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image