Իրավապահ մարմինների կողմից, ինչպես հայտնի է, փակվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը»։ Դեպքից հետո ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել՝ բարձրաձայնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունները։
Աշխատակիցները հավաքվել են կոմբինատի մոտ՝ պահանջելով պարզաբանումներ և ներկայացնելով իրենց մտահոգությունները ընկերության հետագա գործունեության վերաբերյալ։