Գրել էինք, որ «Մուլտի սթոունի» աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրը և թույլ տալ վերադառնալ բնականոն աշխատանքի։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ եթե խնդիրը արագ լուծում չստանա, իրենք պատրաստվում են դիմել այլ քայլերի՝ պահանջելով պատասխանատուներից արձագանքել ստեղծված իրավիճակին։
«Մի փոքր էլ կսպասենք, եթե աշխատավայրը չբացվի, կգնանք Աբովյանի քննչական բաժին, որտեղ իրականացվել է կապարակնքումը։ Եթե այնտեղից էլ պատասխան չստանանք, հնարավոր է՝ ստիպված լինենք փակել Երևան-Սևան մայրուղին»,- ասել է աշխատակիցը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներ ավելի քան մեկ շաբաթ է՝ չեն կարողանում աշխատել և պահանջում են բացել փակված աշխատավայրերը։