Ավիաթռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը (European Union Aviation Safety Agency, EASA) խուհուրդ է տվել ավիաընկերություններին զերծ մնալ դեպի Հորդանան կատարվող ավիաթռիչքներից՝ հաշվի առնելով իրանական հրթիռային եւ ԱԹՍ-ներով հարձակումների հաճախակիացումը Հորդանանի տարածքում եղած ամերիկյան ռազմակայանների վրա։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։
«Հուլիսի կեսերից սկսած՝ անվտանգային իրադրությունը զգալիորեն սրվել էր։ արձանագրվում է ռազմական ակտիվության կայուն աճ, որը ազդում է Հորդանանի օդային տարածքի վրա»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ, նույնպիսի հայտարարություններ էին արվել նաեւ՝ Բահրեյնի, Քուվեյթի, Քաթարի, Էմիրաթների, Իրանի, Իրաքի եւ Լիբանանի առումով։