ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կուզենար ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։ Համաձայն հրապարակման, նախագահ Թրամփը վստահ է, որ Ինֆանտինոն հարգանք է վայելում միջազգային ասպարեզում եւ մարդկանց միավորելու եզակի կարողություն ունի։ Նրանք հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընթացքում։
Հիշեցնենք, որ Ինֆանտինոն 56 տարեկան է, Շվեյցարիայի քաղաքացի, գլխավորում է ՖԻՖԱ-ն սկսած 2016 թվականից։ Նրան հաճախ են մեղադրում քաղաքական չեզոքության սկզբունքը խախտելու եւ տարբեր երկրների առաջնորդների հետ սերտ հարաբերություններ ստեղծելու մեջ։