ՀՀ Կենտրոնականն ընտրական հանձնաժողովը քննում է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազի միջնորդությունը։
Քիչ առաջ ԿԸՀ եկավ հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը, որը չպատասխանեց քրեական վարույթի վերաբերյալ հարցերի, իսկ Քոչարյանը չի ներկայացել ԿԸՀ նիստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, և պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։ Ռուսլան Բարսեղյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 62–րդ հորիզոնականում է, իսկ Ասատուր Քոչարյանը՝ 154–րդ հորիզոնականում։