«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ քննարկվում է նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, լրագրողների հետ զրույցում պնդել է, որ որևէ մեկին գումար չի տվել:
Ըստ նրա՝ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և 1 միլիոն 400 հազար դրամի մասին շրջանառվող տվյալները սուտ են։
«Որևէ մեկին որևէ գումար չեմ տվել»,-ասել է նա: