Միջազգային

Թոմ Բարաքը ողջունում է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

Թոմ Բարաքը ողջունում է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոփ Բարաքը X-ի էջում տարածել է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը կապված Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպման հետ։ Դեսպանը նշել է, որ ողջունում է Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ ուղղված իրենց տնտեսությունները և ժողովուրդները նորից միմյանց կապելուն։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image