ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները հունիսի 28-ին՝ ժամը 22.40-ի սահմաններում, Չարբախի գերեզմանատան մոտից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածով ձերբակալել և բաժին են ներկայացրել 23 և 26 ամյա երիտասարդների։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ՝ 4,3 գրամ քաշով։
Ըստ վերջինների՝ փաթեթում մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։