Այլ

ԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին

ԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին

ԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներից։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ նշելով, որ Վաշինգտոնը պատրաստ է քննարկել արտերկրում սառեցված իրանական ակտիվների մի մասի ապասառեցումը, այդ թվում՝ նախկինում հիշատակված 6 միլիարդ դոլարը, որը գտնվում է Կատարում։

Իրանի իշխանությունները հայտարարում են, որ նեղուցը գտնվում է Թեհրանի վերահսկողության տակ, իսկ զինվորականները զգուշացրել են, որ այն նավերը, որոնք չեն հետևի Իրանի կողմից հաստատված երթուղիներին, կարող են բախվել «անմիջական և հուժկու» պատասխանին։

Որպես այլընտրանք՝ Օմանը առաջարկել է ստեղծել ծովային ծառայությունների հիմնադրամ, որտեղ նավագնացության և էներգետիկ ընկերությունները կամավոր ներդրումներ կանեն, սակայն Իրանը մերժում է այս տարբերակը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image