Խմբագրի կողմից

Դատավոր ու դահիճ

Դատավոր ու դահիճ

Այսպես որ շարունակվի, Հայաստանում կարելի է փակել դատախազություն, քննչական, դատարան` Նիկոլ Փաշինյանին նշանակել «գլխավոր դահիճ», որը լայվերով մեղադրական դատավճիռներ կարձակի, պատիժներ կսահմանի, ինքն էլ կիրականացնի:

Կարող են չեղարկել բոլոր օրենքներն ու ընտրությունները, այսուհետ Նիկոլ Փաշինյանը կարող է ասուլիս հրավիրել եւ ընտրությունների արդյունքները հրապարակել, կարող է անգամ ընտրություններն իսպառ վերացնել` ի՞նչ իմաստ ունի նման բան կազմակերպելը, եթե ընտրություններին մասնակցելը համարվում է քրեորեն պատժելի արարք, եւ մասնակցած ուժերն ու նրանց ղեկավարները հռչակվում են հանցագործներ:

Նախընտրական փուլում եւ ընտրությունների օրվանից ի վեր Փաշինյանն ամեն օր խայտառակ ելույթներ է ունենում եւ «դատավճիռներ» արձակում. ընդդիմությունն ընտրակաշառք է բաժանել, ընդդիմությանն ընտրող քաղաքացիներն անխտիր ընտրակաշառք են վերցրել: Ընդդիմության առաջնորդները` առանց բացառության, հանցագործներ են, պետք է նստեն: Ընդդիմադիր ուժերին թույլ չենք տալու այսուհետ մասնակցել ընտրություններին եւ այլն: Եվ քանի որ իրավապահ համակարգը հիմնավորապես ստրկացված է` չկա մի դատախազ ու դատավոր, մի քննիչ ու ԱԱԾ աշխատակից, որ այս ելույթները որպես հրահանգ չընդունի եւ չսկսի կատարել:

Այլեւս երկրում ո՛չ օրենքն է գործում, ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ անմեղության կանխավարկած կա, ո՛չ դատական իշխանությունների անկախությունից է որեւէ հետք մնացել: Երեկ տեղեկացանք, որ դատախազությունը միջնորդություն է տարել ԿԸՀ` Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Վահագն Հովակիմյանը, իհարկե, այս հանձնարարությունն էլ հնազանդորեն կկատարի: Բայց պարզ չէ, թե որն է Քոչարյանի մեղքը` ընտրություններին մասնակցե՞լը, Փաշինյանին համբալ ասե՞լը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image