Universal Pictures կինոընկերությունը հրապարակել է ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի /հայտնի՝ «Օփենհեյմեր» կինոնկարից/ «Ոդիսեւսը» նոր էպիկական ժապավենի ամփոփիչ թրեյլերը։ Կինոնկարը կպատմի անտիկ հունական հերոսի էպիկական պատմությունը՝ ըստ հին հույն պոետ Հոմերոսի երկի։ Կինոնկարի նկարահանումները տեւել են կես տարի եւ ավարտվել անցյալ տարվա օգոստոսին։
Կինոնկարը առաջինն է լինելու, որ ամբողջովին նկարահանված է լինելու IMAX տեսախցիկների միջոցով։ Գլխավոր դերում Մեթ Դեյմոնն է։ Նկարահանվել են նաեւ՝ Թոմ Հոլանդը, Զենդեան, Ռոբերտ Փաթինսոնը, Էնն Հեթեուեյը, Լուպիտա Նյոնգոն, Շարլիզ Թերոնը, եւ Ջոն Բերնթալը։