ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ է ՀԱՆՐԱՔՎԵ
Այսօր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով մուտք է արվել Հայաստանի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու քաղաքացիական նախաձեռնություն,որի նպատակն է լրացում մտցնել ՀՀ սահմանադրության մեջ։ Նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած Ալյանս կուսակցության նախաձեռնությամբ ձևավորված "Եվրասիական Ալյանս" անվամբ հիսուն հոգանոց նախաձեռնությունը նոտարական վավերացմամբ հաստատել է Օրենքի նախագիծն ու այսօր հանձնել այն ԿԸՀ։ Ըստ նախաձեռնողների նախագծի նպատակն է չեզոքացնել և կանխել
2025 թվականի մարտի 26-ին ՀՀ-ում ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքից բխող տնտեսական և սոցիալական վտանգներն ու ճգնաժամը ԵՄ և ԵԱՏՄ մաքսային կարգավորումների անհամատեղելիության հետևանքով։ Նախագծով առաջարկվում է սահմանադրությամբ արգելել ՀՀ-ին ստորագրել այնպիսի միջպետական պայմանագրեր, որոնք ուղիղ հակասության մեջ են մտնում ՀՀ-ի կողմից ստորագրված և արդեն գործող այլ միջպետական պայմանագրերի հետ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 2015 թվականի դեկտեմբերի 6-ի օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
4. Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված, վավերացված և գործող օրենքներին և միջազգային պայմանագրերին ուղղակիորեն հակասող օրենքներ և միջազգային պայմանագրեր չեն կարող ստորագրվել և վավերացվել:
Մանրամասն հիմնավորումները ներկայացված են ամբողջական փաստաթղթի մեջ։
Գրել է Էմիլ Մարկոսյանը