Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշում է, որ «երկրի արևելքում և հարավում կսկսվի ՌԴ-ի սանձազերծած պատերազմի նոր ալիք, կլինեն ամենադժվար մարտերը»։ Այդ մասին պետության ղեկավարն ասել է CBS հեռուստաընկերության 60 րոպե հաղորդմանը տված հարցազրույցում։
Նախագահին, մասնավորապես, հարցրել են, թե այժմ ինչ է ակնկալում Ուկրաինայի արևելքում և հարավում։
«Լինելու է ամենադժվար մարտերից մեկը, լինելու է մեկից ավելի մարտ, մենք կարծում ենք, որ սա կլինի այս պատերազմի նոր ալիքը, մենք չգիտենք, թե որքան տեխնիկա կլինի, և մենք հասկանում ենք, որ կլինի ավելի շատ, քան հիմա: Մենք տեսնում ենք զինվորականների, տեխնիկայի գերբեռնվածություն մեր երկրի արևելքում և հարավում: Մենք տեսնում ենք գրեթե բոլոր միջանցքները, ուր գնալու է թշնամին։ Մենք հասկանում ենք, թե նա ինչ է անելու, և հասկանում ենք, որ ոտքի վրա կանգնած մնալը կախված է այն արագությունից, թե ինչպես են նրանք՝ առաջին հերթին Միացյալ Նահանգները, մեզ օգնելու, զենք տրամադրելու»,- ընդգծել է Զելենսկին։
Միաժամանակ պետության ղեկավարը հավելել է, որ 100 տոկոսով վստահ է Ուկրաինայի քաղաքացիների և Ուկրաինայի զինված ուժերի վրա։
«Բայցես վստահություն չունեմ, որ մենք կստանանք այն ամենը, ինչ մեզ պետք է, ավա՜ղ»,- ասել է Զելենսկին:
Այլ
Արևելքում և հարավում պատերազմի նոր ալիք կսկսվի, կլինեն ամենադժվար մարտերը. Զելենսկի
Ամենաընթերցված
Սպասումը երբեք իզուր չէ. Շուտով ամուսնանում եմ
Սննդաբան Լիլիթ Բասյանը կրկին ամուսնանում է։ Նա ֆեյսբուքյան իր էջում կիսվել է սիրելիի հետ համբույրի լ...
Ալիևի հայտարարություններից հետո ՌԴ֊ն սահմանափակե...
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») սահմանափակել է...
Մունդիալի եզրափակիչը դիտելու է մեկնել ռազմական օդա...
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը Միացյալ Նահանգներ՝ Նյու-Յորք, ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզր...
Հուլիսի 20-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանայի...
×
❮
❯