ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Վաշինգտոնում հանդիպել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ: Այս մասին AFP-ին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
Լիբանանի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Աունը երեքշաբթի օրը կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Լիբանանի նախագահը Վաշինգտոն էր մեկնել Իտալիայում Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների ավարտից հետո։