Իրավունք

Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել Հ1-ին ու ՔԿ-ին

Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել Հ1-ին ու ՔԿ-ին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Խաչատրյանի հայցը վերաբերում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելուն։

Գործը դատարան է ստացվել մարտի 16-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։

Բացի այդ, Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներայացրել նաև ընդդեմ Քննչական կոմիտեի՝ պահանջելով անմեղության կանխավարկածի խախտումը ճանաչել և ոչ նյութական վնասը փոխհատուցել։ Գործը մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին։

Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում հայտնել էր «Հանրայինին» դատի տալու մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image