Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղի Սուրբ Գայանե եկեղեցու գանձանակը 2-րդ անգամ են թալանել։ Ոսկեվանի բնակիչները պատմեցին, որ նախորդ անգամ եկեղեցու գանձանակի պարունակությունը թալանել էին, որից հետո գանձանակն ամրացրել էին եկեղեցու պատին, սակայն այս անգամ գողը կամ՝ գողերը պատից պոկել են գանձանակը և այն տարել իրենց հետ: Գողության դեպքի առթիվ դիմել են ոստիկանություն: Գողոնի չափը մեծ չէ` մոտ 15 հազար դրամ է ։ Ոսկեվանի բնակիչները հարգանք ունեն եկեղեցու հանդեպ եւ կարծում են, որ գողը տեղացի չէ: Նրանք կասկածներ ունեն, որ գողությունը կատարել է գյուղում բնակվող ոչ տեղացի, ոչ ադեկվատ վարքով մի տղամարդ, սակայն դրա համար ապացույցներ չկան։ Առայժմ գողությունը բացահայտված չէ։
Իրավունք
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ»․ ՔՊ շտաբներում հուսահատ տրամադրությունն...
Վերջին օրերին ՔՊ շտաբներում, ըստ իշխանական մեր աղբյուրի, անորոշ, ավելի ճիշտ՝ հուսահատ տրամադրություն...
×
❮
❯