Իսրայելի Ազգային անվտանգության նախարար Իթամար բեն-Գվիրն առաջարկել է նեղոսյան կոկորդիլոսներին ներառել բանտային անվտանգության համակարգում, որպեսզի դժվարացվի բանտարկյալների հնարավոր փախուստները եւ տնտեսվի անվտանգության համակարգի եւ բանտապահների վրա կատարվող ծախսերը։ Այս մասին հայտնում է Heute թերթը։
Նախարարը նշել է, որ նեղոսյան կոկորդիլոսները կարող են հանդես գալ որպես բնական արգելապատնեշներ՝ բանտերի շրջակայքում, որոնք ունեն խիստ ռեժիմ։ Այս նախագիծն իրականացնելու համար Իսրայելի Շրջակա միջավայրի նախարարությունը նույնիսկ պատրաստ է փոխել նեղոսյան կոկորդիլոսների կարգավիճակը՝ նրանց տալով «անազատության մեջ բուծված վայրի կենդանիներ» կարգավիճակը, որը թույլ կտա անվտանգության մարմիններին բուծել կոկորդիլոսներ եւ պահել դրանք կենդանաբանական այգիներից դուրս։ Կենդանապաշտպանները սակայն քննադատել են նման պլանները։ Նրանք հայտարարել են, որ չի կարելի կենդաիներին դիտարկել որպես «ահազանգման համակարգի մաս»։