ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել Ռուսաստանի մայրաքաղաքի վրա իրականացվող զանգվածային հարձակումը, մի քանի անօդաչու Մոսկվայի նավթավերամշակման գործարան են հասել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՕՊ ուժերը հետ են մղում Մոսկվայի վրա անօդաչուների զանգվածային հարձակումը, որի արդյունքում արդեն հարյուրից ավելի անօդաչու է խոցվել։
«ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել զանգվածային հարձակումը։ Մի քանի անօդաչուի հաջողվել է հասնել Մոսկվայի նավթավերամշակման գործարան», – գրել է Սոբյանինը իր Telegram–ում։