Միջազգային

Երևանում ռուս խարդախ են ձերբակալել․ ինչ է հայտնի

Երևանում ռուս խարդախ են ձերբակալել․ ինչ է հայտնի

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ալեքսանդր Երմակովի հարազատները փաստաբան են փնտրում նրա համար։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին ասել է նրա եղբայրը:

Երեկ ՏԱՍՍ–ը տեղեկացրել էր, որ Ալեքսանդր Երմակովը ձերբակալվել է օտարերկրյա իրավասու մարմինների հարցմամբ՝ համակարգչային մեքենայությունների գործի քննության շրջանակում։ Ըստ նույն աղբյուրի` նրան ձերբակալել են հունիսին։
«Մեր փաստաբանը մեկնել էր Երևան, բայց նրան թույլ չէին տվել հանդիպել Սաշայի հետ։ Այս պահին մենք փորձում ենք մեկ այլ փաստաբան գտնել։ Ընկերների, ծանոթների միջոցով արդեն 5-6 մարդու ենք զանգել։ Որոնումները դեռ շարունակվում են»,– ասել է Երմակովի եղբայրը։

Օմսկում ծնված Ալեքսանդր Երմակովը, որն ընտանիքի հետ բնակվում է Մոսկվայում, կնոջ հետ Հայաստան է եկել հանգստանալու: Եղբոր խոսքով՝ Ալեքսանդրին ձերբակալել են Երևանում՝ շփոթելով Ինտերպոլի կողմից հետախուզվող մեկ այլ տղամարդու հետ, որը նույն անուն–ազգանունն ունի, նույնպես ռուսաստանցի է և կասկածվում է բազմաթիվ կիբեռհարձակումների մեջ։
Եղբայրը վստահեցրել է, որ Ալեքսանդրը ոչ մի կապ չունի հետախուզվող հաքերի հետ։ Ռուսաստանում տղամարդը նախկինում աշխատել է Դաշնային քրեակատարողական ծառայությունում։

Նա նշել է, որ Ալեքսանդր Երմակովի ձերբակալման օրդերը տրվել է Երևանի օդանավակայանում նրան ձերբակալելուց մեկ օր առաջ։

Լրահոս

Ամենաընթերցված

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդ...

×
Gallery Image