Միջազգային

Թրամփին ահավոր զայրացրել է

Թրամփին ահավոր զայրացրել է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննադատությունը՝ ամերիկյան F-35 կործանիչների հնարավոր վաճառքի վերաբերյալ Թուրքիային՝ զայրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։

Նեթանյահուն քննադատել է Թուրքիային F-35-ներ վաճառելու ծրագրերը հուլիսի սկզբին Թրամփի Անկարա այցից կարճ ժամանակ առաջ։

Մի աղբյուր Axios-ին ասել է, որ ԱՄՆ նախագահը «զայրացած» է վարչապետի հայտարարություններից։

Մեկ այլ աղբյուր նշել է, որ ԱՄՆ նախագահը կարծում է, որ «Բիբին իրավունք չունի» խոսելու այս հարցի շուրջ։

Axios-ի տվյալներով՝ Նեթանյահուն երկու շաբաթից ավելի է փորձում է նոր հանդիպում կազմակերպել Թրամփի հետ, սակայն դա դեռևս հաստատված չէ։

Հուլիսի սկզբին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիային F-35-ների վաճառքը կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը։

Նա ասել է, որ անձամբ հորդորել է նախագահ Թրամփին հրաժարվել գործարքից։ Նեթանյահուն նաև հայտարարել է, որ իր խոսքով՝ Թուրքիան չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը, այլ սպառնում է Իսրայելին։

Լրահոս

Ամենաընթերցված

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդ...

×
Gallery Image