Միջազգային

ԱԱ-2026․ Իրանը կմասնակցի և խաղեր կանցկացնի ԱՄՆ-ում

ԱԱ-2026․ Իրանը կմասնակցի և խաղեր կանցկացնի ԱՄՆ-ում

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը և խաղեր կանցկացնի ԱՄՆ-ում, ինչպես նախատեսված էր, հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն Վանկուվերում կայացած Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կոնգրեսում։

«Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը։ Իհարկե, Իրանի հավաքականը կխաղա ԱՄՆ-ում։ Պատճառը շատ պարզ է. մենք պետք է միավորվենք, մարդկանց միավորենք. սա մեր պարտականությունն է։ Ֆուտբոլը միավորում է աշխարհը», - ասել է Ինֆանտինոն՝ դիմելով կոնգրեսի մասնակիցներին։

Իրանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում պետք է խաղա Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի դեմ։ Բոլոր խաղերը նախատեսված են անցկացնել ԱՄՆ-ում։ Նախկինում հաղորդվել էր, որ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության և ամերիկացիների ներգրավվածության ֆոնին, Իրանի հավաքականը կարող է հրաժարվել մրցաշարից, եթե նրանց թույլ չտրվի խաղալ ԱՄՆ-ից դուրս։ Դիտարկվել է Իրանի ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերը Մեքսիկա տեղափոխելու հնարավորությունը, սակայն Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն չի համաձայնի նման քայլի՝ լոգիստիկ խնդիրների պատճառով։

Ինֆանտինոն նախկինում հայտարարել էր, որ Իրանի հավաքականը կմասնակցի Աշխարհի առաջնությանը։ Մամուլի ասուլիսում լրագրողը հարց է ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն մասին, թե ինչ է մտածում նա Իրանի՝ Աշխարհի առաջնության մասնակցության մասին։ «Եթե Ջաննին այդպես է ասել, ապա ես համաձայն եմ։ Ջաննի Ինֆանտինոն նույն «միրգն է»», - պատասխանել է Թրամփը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image