Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, անդրադարձել է պորտուգալացի աստղի ապագային՝ նշելով, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը, հավանաբար, կլինի նրա վերջին խոշոր մրցաշարը Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։
Ընթացող Աշխարհի առաջնության հանդիպումներին ներկա Կատյա Ավեյրուն նշել է, որ ֆուտբոլասերի համար պետք է գնահատել այն պահերը, որոնք դեռ հնարավոր է ապրել Ռոնալդուի հետ։ Նրա խոսքով՝ հրաժեշտի օրը դեռ չի եկել, սակայն այն արդեն մոտ է, և իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Աշխարհի առաջնությունը կարող է դառնալ ֆուտբոլիստի վերջին ելույթը ազգային թիմի կազմում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խոսքը վերաբերում է միայն հավաքականին, ոչ թե Ռոնալդուի ակումբային կարիերային։
Կատյա Ավեյրուն նաև նշել է, որ Պորտուգալիայի հավաքականի համար չափազանց դժվար կլինի գտնել Ռոնալդուին համարժեք փոխարինող։