Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները

«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները

ՔՊ-ում գրեթե ավարտվել է խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունը, ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարի թեկնածուներն արդեն ընտրված են, մնացել են խմբակցության քարտուղար եւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։

12 մշտական հանձնաժողովներից 9-ը, Դոնթի բանաձեւով, բաժին է հասնում ՔՊ-ին, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանին», իսկ «Հայաստան» դաշինքին հանձնաժողովի նախագահի պաշտոն չի հասնում: Արդյո՞ք ընդդիմությունը կստանձնի պաշտոնները, եւ «ուժեղները», 21-ի օրինակով, մեկ հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզիջեն կրտսեր գործընկերներին:

Հարցի պատասխանն ՈՒՀ-ում դեռ չունեն: Ավելին, անգամ որոշում չունեն՝ կվերցնե՞ն պաշտոնները, թե՞ կբոյկոտեն դրանք։ Իսկ ՔՊ-ում հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել: Առաջ ԱԺ ֆրակցիան է ընտրել հանձնաժողովների նախագահների թեկնածությունը, այս անգամ խոսակցություն կա, որ վարչությունն է ընտրելու։

ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, որ պառլամենտական կառավարման համակարգում փաստացի խորհրդարանականները զրկված են որոշումներ կայացնելու իրավունքից եւ պարզապես «ուսապարկեր» են։ Ի դեպ, չնայած ամսվա վերջին ԿԸՀ-ն կտրամադրի պատգամավորների մանդատները, սակայն ընդդիմադիր խմբակցություններն ասում են, որ ո՛չ խմբակցության ղեկավարներին են ընտրել, ո՛չ քարտուղարներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image