Միջազգային

Զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան հարվածել է Ղրիմին

Զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան հարվածել է Ղրիմին

Ղրիմում հարձակման է ենթարկվել Ազովսկոյե-Կերչի մերձքաղաքային գնացքը. մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

Նա հայտարարել է, որ Սիմֆերոպոլում ոչ բնակելի շենքերի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է ևս երեք մարդ, յոթը՝ վիրավորվել։

Հարձակման պատճառով Ղրիմի կամրջի երթևեկությունը փակ է, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևն ավելի վաղ հայտնել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը հետ են մղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը քաղաքի վրա։ Մոտ 20 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image