Միջազգային

Հրադադար՝ պատժամիջոցների մեղմացման դիմա՞ց․ ԱՄՆ-ն ակտիվանում է

Հրադադար՝ պատժամիջոցների մեղմացման դիմա՞ց․ ԱՄՆ-ն ակտիվանում է

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկում են Ուկրաինայում հրադադարի ռեժիմը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց։

Ուկրաինայի կառավարության լավատեղյակ աղբյուրը ՌԲԿ-Ուկրաինային հայտնել է, որ Ռուսաստանի հնարավոր պատրաստակամությունը՝ համաձայնելու Ուկրաինայում հրադադարին, կարող է օգտագործվել որպես պատրվակ Մոսկվայի նկատմամբ ամերիկյան վարչակազմի սահմանափակումների մասնակի վերացման համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվում է սցենար, որը սկսվում է կարճաժամկետ հրադադարից, օրինակ՝ 7 օր՝ պատժամիջոցների նպատակային մեղմացման դիմաց։ Այս իրավիճակում Միացյալ Նահանգները կկարողանա հայտարարել ռազմական գործողությունների դադարեցման մասին, մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհասնի տնտեսական ճնշման նվազեցման և եկամուտների աճի։ Նման գործարքը, ըստ էության, կլինի փոխզիջում՝ առանց անվտանգության երաշխիքների, ինչը անընդունելի է ուկրաինական կողմի համար։

Ավելի վաղ, Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը հայտնել է մայիսյան տոների հետ կապված հրադադար հաստատելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ նախագահը դրական էր արձագանքել այս առաջարկին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image