Ուկրաինական հատուկ ծառայությունները պատրաստվում էին պայթեցնել «Ռոստով-Ցենտրալնի» ռազմական օդանավակայանը. ԱԴԾ–ն խափանել է ահաբեկչությունը։
Այս մասին հայտնել է ռուսական գերատեսչությունը։
«Նպատակն էր վերացնել ենթակառուցվածքները, պայթեցնել ինքնաթիռները, ոչնչացնել անձնակազմին»,– հայտնել են գերատեսչությունից:
Ըստ հաղորդագրության, Կիևը որոշել էր հարձակման համար ՌԴ քաղաքացու օգտագործել, բայց նա կամավոր տեղեկացրել է ԱԴԾ-ին, ինչի արդյունքում ահաբեկչությունը խափանվել է։