Հասարակություն

«Հրապարակ»․ Հոգեւորականից բացի ո՞վ կարող է զինվորին օրհնություն տալ կամ աղոթք անել

«Հրապարակ»․ Հոգեւորականից բացի ո՞վ կարող է զինվորին օրհնություն տալ կամ աղոթք անել

Օրերս դադարեցվեց Հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգեւորականների՝ գնդերեցների ծառայությունը: Հրամանն իր էջում հպարտորեն տեղադրել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Իմացանք, որ գնդերեցներն այսուհետեւ կգործեն Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգմամբ: Մի քանի շաբաթ շարունակ մամուլը գրում էր, որ բանակի կորպուսների հրամանատարները, ՊՆ ղեկավարությունն «աշխատում» են գնդերեցների հետ, ստիպում, որ միանան Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին, սակայն 50 գնդերեցները մերժել են դա եւ հավատարիմ մնացել Մայր Աթոռին, որից հետո իշխանությունը որոշեց լուծարել ողջ կառույցը: Չնայած Պապիկյանը շաբաթներ առաջ վստահեցրել էր, որ բանակը չի խառնվում հակաեկեղեցական արշավին: 

Իբրեւ թե հոգեւոր ծառայությունը չեն դադարեցնում, այլ ընդամենը վերակազմավորում են, սակայն այդ ծառայությունն այսուհետ մատուցելու են կրոնագետները, աստվածաբանները, որոնք չեն ենթարկվում Մայր Աթոռին: Կարող են ներգրավվել կարգալույծ հոգեւորականներ, կրոնական` աղանդավորական կառույցների անդամներ: Զրուցել ենք կրոնագետ Վարդան Խաչատրյանի հետ:

«Իրականում` գնդերեցների ծառայությունը բանակային համակարգում ազգային ամբողջությունը պահելու խնդիր էր լուծում: Գնդերեցները, որպես այդպիսին, Հայ առաքելական եկեղեցու, որին դավանում է մեր հանրության 90 տոկոսը, ցավերն ամոքելու, ճգնաժամային իրավիճակներից նրանց դուրս բերելու, հոգեւոր սատարում տալու եւ բանակում որոշ առումով համակարգման աշխատանք տանելու համար էին: Նրանք իրականացնում էին կարեւոր ֆունկցիա: Այժմ ինչի՞ հիման վրա է այս փոփոխությունն իրականացվում: Հոգեւորականից բացի ո՞վ կարող է բանակում օրհնություն տալ կամ աղոթք անել, ես գոնե դա չեմ պատկերացնում, եկեղեցուց, հոգեւորականից բացի այդ գործառույթը դժվար թե ուրիշ մեկը կարողանա կատարել»,- ասում է կրոնագետը: 

Գուցե մյուս կրոնական կազմակերպությունների՞ն ներգրավեն։ «Նրանք այդքան շատ չեն: Կարող է լինել, ասենք, երեք հոգի «Կյանքի խոսք»-ից, երկուսը կարող է լինել հիսունականներից, չորսը կարող է լինել Եհովայի վկա, որոնք թեպետ հայտարարում են, թե իրենք զինատյաց են, սակայն, ով գիտի, կարող են եւ ներգրավվել պրոցեսներում։ Բայց դա չի նշանակում, որ ազգային ինքնությունը սպասարկող կառույցից պետք է այսպես հրաժարվենք: Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմ սկսվի, ո՞վ է հոգեւորի մասին խոսելու այդ օրերին: Ենթադրենք, մեր օրինակն այսօր ամերիկյան բանակն է, արդյո՞ք այնտեղ հանվել է հոգեւորականների ինստիտուտը բանակից: Ասում են՝ Հայաստանը կրոնապետություն չէ, արդյո՞ք Ամերիկան կամ եվրոպական երկրները կրոնապետություն են»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image