Պենտագոնը հրապարակել է այլոմոլորակայինների մասին փաստաթղթերի եւ նյութերի երկրորդ փաթեթը, որոնք մինչ այժմ համարվում էին գաղտնի։
Դրանցում ԱՄՆ տարածքում չբացահայտված թռչող օբյեկտների հայտնաբերման հետ կապված տեղեկություններ են կամ բացաայտումների վավերագրումներ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ այդ նյութերը պետք է հրապարակվեին եւ հանրության համար դառնային հասանելի, քանի որ բազմաթիվ շահարկումների պատճառ են դարձել։ 222 գաղտնազերծված ֆայելից մեկը պարունակում է 116 էջանոց մի փաստաթղթային խումբ, որը վերաբերվում է 1948-50 թթ Նյու-Մեքսիկո նահանգում նկատված մի «հույժ գաղտնի» թռչող օբյեկտի ուսումնասիրությանը»։
The New York Post պարբերականն էլ գրում է, որ ժամանակին Կենտրոնական հետախուզական վարչության ֆինանսավորմամբ հետազոտություններ իրականացրած գիտնական Հել Փութուֆը հայտնել էր շաբաթներ առաջ, որ Միացյալ Նահանգներում չբացահայտված կործանված թռչող օբյեկտների վայրերից ոչ երկրային կյանքի չորս տեսակ էակներ են հայտնաբերվել։