Միջազգային

Ժամանակն է ավարտել պատերազմը․ վճռորոշ հանդիպումն այսօր է

Ժամանակն է ավարտել պատերազմը․ վճռորոշ հանդիպումն այսօր է

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հուլիսի 28-ին կայանալիք հանդիպման ժամանակ նախատեսում են քննարկել Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության կարգավորումը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։

«Ժամանակն է ավարտել պատերազմը», - հեռուստաընկերությանը հայտնել է աղբյուրը։

Ավելի ուշ այդ օրը Թրամփը առանձին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

CNN-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երկու կողմերը նախատեսում են քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները և Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնման ջանքերը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image