Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վերաբերում է Ռուսաստանի շահերի դեմ վարչական իրավախախտումներ կատարած և երկիրը լքած ռուս քաղաքացիների ունեցվածքի առգրավմանը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Հանցագործությունների ցանկում են «բանակի վարկաբեկումը», Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման կոչերը և «նացիստական խորհրդանիշների քարոզչությունը»։
Միջոցառումը նախատեսում է պատասխանատվության ենթարկված անձանց ունեցվածքի, այդ թվում՝ բանկային հաշիվների առգրավում։
Օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերին։