ԽՍՀՄ ժամանակ բերքի համար լավագույն տարիներին Նոյեմբերյանի դեղձի այգիները մինչև 30 հազար տոննա դեղձ էին տալիս։ Հիմա Դեբեդի հովտում դեղձի այգի գրեթե չի մնացել։
Պատճառն այն է, որ Դեբեդի հովտում բարձր խոնավության պատճառով Նոյեմբերյանի դեղձի այգիները տարեկան 7 անգամ պետք է թունաքիմիկատներով մշակել, իսկ թունաքիմիկատները թանկ արժեն։ Դեղձի այգիներին փոխարինել են կորոլյոկի` արքայանարնջի այգիները, որոնց թունաքիմիկատներ սրսկում են 1-2 անգամ։
Նոյեմբերյանցի այգեգործներն ինձ հայտնեցին, որ մինչ այժմ կորոլյոկի իրացման խնդիրներ չեն եղել, դրանք այգեգործներից մեծ քանակով գնում են՝ չիր սարքելու նպատակով։