Հարցազրույց

Անունների փոփոխությունն ածանցյալ է. կարող ես ասել Հայոց պատմություն ու ընկալել այլ բան

Անունների փոփոխությունն ածանցյալ է. կարող ես ասել Հայոց պատմություն ու ընկալել այլ բան

ՀՀ անկախության հռչակագրի 34-ամյակի առթիվ այսօր իր հայրական օրհնանքն էր հղել նաև Ամենայն հայոց կաթողիկոսը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը hraparak.am-ի հետ զրույցում բարեմաղթեց, որ վերագտնենք մեր ամբողջականությունը։ «Մինչ այս պահը արձանագրեցինք հետընթաց, էլ ավելի թշվառության մեջ հայտնվեցինք, ինչքան էլ փորձում ենք գետի ընթացքին հակառակ գնալ, չի ստացվում, գետն իր ուղղությամբ է տանում։ Պիտի խելքի գանք, այլապես եղածն էլ կկորցնենք, բայց դե, Աստված մեզ հետ....»,-ասաց սրբազանը։ Սրբազանի հետ զրույցում անդրադարձանք «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերափոխելուն։

«Գրաբարից  հայոց պատմությունը թարգմանվում է Հայաստանի պատմություն։ Այնպես որ` դա ածանցյալն է։ Ամեն ինչ կախված է, թե ինչպես ես ընկալում, սերունդներին դաստիարակում։ Կարող ես ասել հայոց պատմություն, բայց սխալ հասկանալ, մեկնաբանել բոլորովին այլ կերպ, ինչպես նաև` կարող ես ասել Հայաստանի պատմություն, ու նորից ընկալել լրիվ այլ բան, այնպես որ ամեն ինչ կախված է ընկալումից։ Այնպես որ անունների փոփոխությունն ածանցյալ է»-նշեց սրբազանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image