Քաղաքականություն

Չկան հայ-թուրքական հարաբերություններ․ կան թուրքական միակողմանի պահանջներ

Չկան հայ-թուրքական հարաբերություններ․ կան թուրքական միակողմանի պահանջներ

Ընդդիմության առաջնորդ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությամբ Էրդողանը փորձում է պաշտպանել իր դիրքերը, «Հրապարակի» հետ զրույցում ասում է թուրքագետ Մհեր Աբրահամյանը: Իմամօղլուն բարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչ է և նա մեծ աջակցություն ունի Թուրքիայի հատկապես այն հատվածներում, որտեղ ապրում են համեմատաբար բարվոք կյանքով՝ դա Արևմտյան Թուրքիան է, ծովափնյա Թուրքիան, Ստամբուլը, Անկարան։

«Էրդողանը պետք է պայքարեր այս քաղաքական գործչի ու այս քաղաքական թիմի դեմ, որովհետև նրանց բարձր վարկանիշը խանգարում է նրա հետագա պլաններին: Վերջերս Էրդողանը հայտարարեց, որ նա ցանկություն ունի ևս մեկ անգամ վերընտրվել որպես Թուրքիայի նախագահ: Տեսնելով ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններում ժողովրդահանրապետական կուսակցության բարձր արդյունքները, Էրդողանը պետք է պայքարեր՝ նորից վերընտրվելու համար: Իսկ նախագահ վերընտրվելու համար Էրդողանը չի կարող սպասել մինչև իր ժամկետի ավարտը, որովհետև եթե սպասի, ապա ըստ թուրքական սահմանադրության՝ ընտրվելու իրավունք չունի: Հետևաբար պետք է տեղի ունենան արտահերթ նախագահական ընտրություններ, որպեսզի Էրդողանը կարողանա վերընտրվել: Հետևաբար նրան խանգարում էր Իմամօղլուն և նրա քաղաքական ուժը»,-ասաց թուրքագետը:

Թուրքիայում բոլոր տեսակի հեղաշրջումները տեղի են ունեցել երիտասարդների անմիջական մասնակցությամբ և Իմամօղլուի մասով ամենախանգարող հանգամանքներից մեկն էլ հենց այդ էր՝ Իմամօղլուն վայելում է թուրք երիտասարդների մեծ աջակցությունը:

Թուրքիայում իշխանափոխության պարագայում Հայաստանի հանդեպ որևէ փոփոխություն պետք չէ ակնկալել, սակայն փոփոխությունը կարող է օգտակար լինել, եթե Հայաստանում գիտակից իշխանություն լինի և պրոֆեսիոնալ դիվանագետներ: Իշխանության փոփոխությունը Թուրքիայում ժամանակավոր պատուհաններ է բացելու, որոնցից պետք է ըստ արժանվույն օգտվել:

Թուրքիան, ՆԱՏՕ-ի գլխավորությամբ, հանդիսանում է Եւրոպայի անվտանգության երաշխավորը՝  Աբրահամյանը հիշեցնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը և հավելում, որ այդպիսով ՆԱՏՕ-ն փորձում է Թուրքիային դարձնել իր անվտանգության երաշխիքի սահմանը՝ արևելյան ճակատի հետ, որի դեմ Արևմուտքը պայքարում է՝ Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ: 

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա եթե նախկինում Թուրքիան նախապայմաններ էր դնում, ապա այսօր Թուրքիան պայմաններ է դնում Հայաստանի առաջ: «Այստեղ կարելի է ասել ոչ թե հայ-թուրքական հարաբերություններ, այլ թուրքական պայմանների միակողմանի թելադրանք, որի արդյունքում դեռևս հայ թուրքական հարաբերություններ չեն ձևավորվել, և Թուրքիան դեռևս շարունակում է պայմաններ առաջ քաշել Հայաստանի առաջ»,- եզրափակեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image