Հասարակություն

Իրենք կգան գոնե մեկ ժամ այդտեղ մնան, այդ ցրտին

Իրենք կգան գոնե մեկ ժամ այդտեղ մնան, այդ ցրտին

Նկարում ձախից՝ ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյան, աջից՝ Վահագն Չախալյան

Սրբազան պայքարի գործով մեղադրյալներից Վահագն Չախալյանի պահման պայմանների վերաբերյալ քանի օր է՝ ահազանգում են նրա պաշտպանները, հարազատներն ու ընկերները: Չախալյանին պատժախուց են տարել: Նրա պաշտպան Ալեքսան Թումասյանն ասում է՝ իր պաշտպանյալին պահում են անմարդկային պայմաններում` պատժախուցն անգամ չի ջեռուցվում։ 

«Տպավորություն է, որ կա հստակ ուղղորդված մոտեցում՝ ցանկացած ձեւով նրան վնաս հասցնել։ Փաստացի, նա խոշտանգման է ենթարկվում»,- հավելեց Թումասյանը։ Ըստ նրա՝ օրերս հերթական անգամ փորձ է արվել հանիրավի մեղադրանք ներկայացնել Չախալյանին` այն մասին, թե իբր նա ՔԿՀ աշխատակցի հետ խոսել է՝ դիմելով նրան անունով։ Նրան պատժախուց են տեղափոխել նախորդ շաբաթ՝ «18 արդարների» գործով վերջին նիստից հետո։ Նրա պաշտպան Թումասյանը մեզ ասել էր, որ, ըստ պաշտոնական փոխանցման, Չախալյանը ՔԿՀ աշխատակցի հետ «արա»-ով է խոսել։ 

Թումասյանից այսօր հետաքրքրվեցինք՝ Չախալյանին խուց տեղափոխե՞լ են, ասաց՝ չգիտի, չի տեսակցել, այսօր դատական հերթական նիստն է լինելու, պարզ կլինի։

Մեր դիտարկմանը, թե ՔԿԾ-ին հայտնել էին, որ պատժախուցը ջեռուցվում է, անգամ հավելյալ ջեռուցում կա, պաշտպանն արձագանքեց, թե պատժախցով անցնում է ջեռուցման համակարգի «տրուբա» ըստ էության, ՔԿԾ-ն դա է համարել ջեռուցում։

«Իրենք կգան գոնե՞ մեկ ժամ այդտեղ մնան, այդ ցրտին, եթե դա համարում են ջեռուցում։ Ջեռուցման համակարգի տրուբան է միայն անցնում»։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Չախալյանին պատժելու պատճառը ոչ թե աշխատակցի հետ խոսելաձեւն է եղել, ինչպես պաշտոնապես ներկայացվում է, այլ այն, որ դեկտեմբերի 4-ին Սրբազան պայքարի գործով նիստի ավարտին նա սուր ելույթ է ունեցել՝ խոսքն ուղղելով դատախազներին: Չախալյանն ասել է. «Ուղղակի, մի հարց ունեմ դատախազներին՝ եթե 3 հոգու խոսքի հիմքով, անձնական խոսակցության հիմքով հնարավոր է անձինք ձերբակալել եւ կալանավորել, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առնվազն 30 հազար հոգի խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Եթե իմ պարագայում պայթեցված ավտոբուս չկա, տուժող չկա, նրա դեպքում կա Արցախի փաստը, կա 150 հազար հոգի արտագաղթած արցախցիների փաստը։ Ես ուզում եմ հասկանալ՝ դուխներդ չի՞ հերիքում Նիկոլ Փաշինյանին ձերբակալել, ստուգել նրա Պանամայի հաշիվները, դուխներդ չի՞ հերիքում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image