«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե նույնիսկ ընդունենք, որ նախաքննությունը շարունակվում է, ապա իրավական պետությունում մարդու ազատության սահմանափակումը պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի և բավարար ապացույցների վրա, այլ ոչ թե ապագայում ապացույցներ գտնելու ակնկալիքի։
Առավել մտահոգիչ է այն, որ հրապարակված հայտարարությունների համաձայն՝ նույնիսկ մեղադրող կողմը դատարանում նշել է, որ դեռ աշխատում է մեղադրանքի հիմքում դրված պնդումները հիմնավորող ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։ Եթե այդպես է, ապա բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է մարդուն ամիսներ շարունակ պահել կալանքի տակ, երբ անհրաժեշտ ապացույցների առկայությունն ինքնին վիճարկվում է։ (Ազգ)
Անմեղության կանխավարկածը և անձնական ազատության իրավունքը իրավական պետության հիմնարար սկզբունքներ են։ Կալանքը պետք է լինի բացառիկ միջոց, ոչ թե նախաքննության ընթացքում ապացույցներ հավաքելու գործիք»։