Այսօր առավոտյան վրաերթ է տեղի ունեցել Ախուրյանի ճանապարհին։ Ախուրյան համայնքի բնակիչ Անահիտ Իգիթյանը՝ առավել հայտնի որպես «Ախուրյանցի Անո», վրաերթի է ենթարկվել։
Գյումրու բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա շարունակում է բուժում ստանալ վնասվածքաբանական բաժանմունքում, և կյանքին վտանգ չի սպառնում։
Մեր տեղեկություններով՝ առայժմ նրան Երևանի բժշկական կենտրոն տեղափոխելու որոշում չի կայացվել։